Ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ կրակոցներ են հնչել Աջափնյակում: ՆԳՆ-ից տեղեկացրին, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր:
Նախնական տվյալներով՝ Աջափնյակում կրակոցների հետևանքով կա մեկ զոհ, մեկ վիրավոր։ ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։