Ռուսաստանը հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել է Կիևի և Ուկրաինայի այլ շրջանների վրա։ Ուկրաինայի զինված ուժերը 5 հրթիռ և 24 անօդաչու թռչող սարք են խոցել, ինչի հետևանքով չորս մարդ վիրավորվել է։
Ուկրաինայի ՀՕՊ ուժերը Կիևի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Պոլտավայի, Խարկովի և Վիննիցայի շրջանների վրա խոցել են «Կինժալ», 4 «X-101/X-555» հրթիռ և բոլոր 24 անօդաչու թռչող սարքեր: Կիևի օդային բոլոր թիրախները խոցվել են, զոհեր և ավերածություններ չկան, հայտնել են իշխանությունները: