2022թ․ ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ներքին Հանդի ջրաղբյուրները ևս անցան հակառակորդի վերահսկողության տակ` զրկելով գյուղացիներին խմելու ջրից: Մի քանի ամիս է արդեն՝ կառավարության, Սյունիքի մարզպետարանի, Կապան համայնքի ու ԶՊՄԿ-ի համատեղ ուժերով Ներքին Հանդում մոտ երկու կմ երկարությամբ ամբողջովին նոր ջրագիծ է կառուցվում: Մեր նկարահանող խումբը տեղում հետևել է աշխատանքներին:
