Հայաստանի ազգային պատկերասրահի հարուստ հավաքածուն համալրվել է ևս մեկ կարևոր ցուցանմուշով: Այս մասին տեղեկանում ենք պատկերասրահի տարածած հաղորդագրությունից։
Ամերիկաբնակ Վանուհի Արճյանը պատկերասրահին է նվիրել Թիֆլիսում ստեղծված տղամարդու թամբաձև արծաթե գոտի: Քառանկյունաձև երկայնակի հատած գլանաձև ճարմանդով գոտին պատրաստվել է 19-րդ դարի վերջին 20-րդ դարասկզբին հայ վարպետի կողմից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի ազգային պատկերասրահի 40 000-ից ավելի արվեստի բարձրարժեք գործեր ընդգրկող հավաքածուն համալրվել է հիմնականում նվիրյալ մարդկանց շնորհիվ։ Հատկապես վերջին տարիներին վերականգնվել է նվիրատվության բարի ավանդույթը։