Սևանա լճի մակարդակը 2023 թվականի մայիսի 10-ի համեմատ բարձրացել է 10 սմ-ով՝ 2024 թվականի նույն օրվա դրությամբ ծովի մակերևույթից գտնվելով 1900 մ 60 սմ բարձրության վրա։
Հայտնում են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից:
2024 թվականի մայիսի 10-ից մինչ հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 19 սմ-ով։ Արփա-Սևան թունելային ջրատարով այս տարվա ընթացքում Սևանա լիճ է տեղափոխվել 131 մլն 734 հազար խմ ջուր։ Ոռոգման նպատակներով այս տարի դեռևս Սևանա լճից Հրազդանի հունով ջուր բաց չի թողնվել։