Հայաստանը, անցյալ տարվա տվյալների համաձայն, Ռուսաստան անձրևից պաշտպանող միջոցների՝ անձրևանոցների և ռետինե կոշիկների մատակարների առաջատար եռյակում է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի Comtrade հարթակի և ազգային վիճակագրական ծառայությունների տվյալներին։
Առաջին տեղում Չինաստանն է։ Այն յոթերորդ տարին անընդմեջ դարձել է անձրևից պաշտպանող ապրանքների հիմնական արտահանողը Ռուսաստանի Դաշնություն՝ մատակարարելով 30,5 մլն դոլարի համապատասխան արտադրանք։
Հայաստանն ու Իտալիան լավագույն եռյակից դուրս են մղել Ղրղզստանին ու Ուզբեկստանին։ Հայաստանի արտահանումը կազմել է 2,9 մլն դոլար (աճել է գրեթե 46 անգամ), Իտալիայինը՝ 1,2 մլն դոլար։