Տարբեր ուժեր բացահայտ կերպով Հայաստանին մղում են Ռուսաստանից հրաժարվելու և պատմական ինքնաոչնչացման քայլին․ Սամվել Կարապետյան

Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ հայ-ռուսական հարաբերությունների անհանգստացնող միտումների մասին։ Հայտարարությում, մասնավորապես, ասվում է՝

  • Անհնար է անտեսել այն վտանգավոր ազդակներն ու միտումները, որոնք վերջին ամիսներին մեծ թափ են հավաքում Հայաստանում։
  • Այսօր տարբեր ուժեր բացահայտ կերպով Հայաստանին մղում են Ռուսաստանից հրաժարվելու և պատմական ինքնաոչնչացման քայլին։
  • Կարևոր է հենց հիմա կանխել այնպիսի որոշումների ընդունումը, որոնք անխուսափելիորեն կարող են հանգեցնել ծանր հետևանքների ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի համար։
  • Այս առումով, ինչպես և նախկինում, կարծում եմ, որ Արցախի ապագայի անվտանգության և նրա բնակիչների խաղաղ կյանքի միակ երաշխիքը պատմական այս դժվարին ժամանակաշրջանում Ռուսաստանի միջնորդությունն է խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։
  • Հայաստանի իշխանությունները պետք է հավասարակշռված մոտեցում դրսևորեն, որը անվտանգության ամուր երաշխիքներ կտա և կկանխի Արցախի կորուստը։
  • Չի կարելի հաշվի չառնել նաև, որ Ռուսաստանի Դաշնությունն այսօր Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերն է, ռուս խաղաղապահներն Արցախի անվտանգության երաշխավորն են, մեր երկրներին միավորում են դարավոր գործընկերային, մշակութային և հոգևոր կապեր։
  • Այդ իսկ պատճառով այժմ, առավել քան երբևէ, կենսական նշանակություն ունի ճիշտ ընտրություն կատարել և պահպանել հայկական Արցախը աշխարհի համար։
Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print