Օտար լեզուների միասնական քննությունն անց է կացվելու 40 քննական կենտրոնում

Հունիսի 14-ի միասնական քննությունը՝ օտար լեզուներից, անց է կացվելու 40 քննական կենտրոնում, որից 14-ը Երևանում են, 26-ը՝ մարզերում:

Գնահատման և թեստավորման կենտրոնից հայտնում են, որ մարզերում անգլերեն է հանձնելու 3378, գերմաներեն՝ 34 և ֆրանսերեն՝ 21 դիմորդ:

Երևանում անգլերեն հանձնողները 2158-ն են, գերմաներեն՝ 13-ը, ֆրանսերեն՝ 18-ը: Իսպաներեն հայտագրած երկու դիմորդներն էլ մայրաքաղաքից են:

Այս փուլում պարսկերեն և իտալերեն հանձնողներ չկան:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print