Ռուսաստանում կորոնավիրուսի երկու նոր տարատեսակ են հայտնաբերել

Ռուսաստանում մասնագետները հայտնաբերել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի՝ երկրի համար նոր երկու գենոտարբերակ: Այդ մասին հոկտեմբերի 26-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Պպոպովան նշել է, որ անցած շաբաթ հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության համար երկու նոր գենոտարբերակներ՝ BQ.1-ը եւ BQ.1.1-ը: Դրանցից մեկը արտասահմանից Է բերվել Ռուսաստանի Դաշնություն:

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, Ռուսաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության նվազում Է դիտվում:

«Նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի համաճարակաբանական իրադրությունն այսօրվա դրությամբ կառավարելի Է, կարող եմ ասել, որ այն կայունանում Է: Մենք նվազում ենք դիտում հինգերորդ շաբաթն անընդմեջ»,-ասել Է նա:

Ռուսաստանում չի սպասվում քովիդով հիվանդացության կտրուկ աճ եւ չի պլանավորվում սահմանափակումներ մտցնել, հայտնել Է Պոպովան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print