«Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառման մասնակցության հրավեր

ՀՀ կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանում էրազմուսազգային գրասենյակը հրավիրում են մասնակցելու «Էրազմուսնախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառմանը, որը կկայանա հունիսի 20-ին ԿԳՄՍ նախարարությունում:

Միջոցառման նպատակն է ներկայացնել Էրազմուս+ ծրագրի կողմից 2023թ․ դրամաշնորհ ստացած բուհերի և ՄԿՈւ հաստատությունների կողմից իրականացվող նախագծերի հիմնական նպատակները, ակնկալվող արդյունքները և ծավալել քննարկումներ՝ ուղղված ոլորտի մարտահրավերներին ու դրանց լուծման ուղիների բացահայտմանը։

Միջոցառման առաջին հատվածում կներկայացվեն «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» գործողության, իսկ երկրորդ հատվածում՝ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության շրջանակում ֆինանսավորված նախագծերի հիմնական նպատակները, ակնկալվող արդյունքները և մարտահրավերները, կանցկացվեն պանելային քննարկումներ։

Միջոցառումը նախատեսված է բարձրագույն, նախնական ու միջին մասնագիտական կրթական հաստատությունների, կրթության ոլորտում քաղաքականություն մշակողների, հասարակական կազմակերպությունների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների և այլ հետաքրքրված անձանց համար։

Միջոցառման աշխատանքային լեզուն հայերենն ու անգլերենն են, գործելու է նաև համաժամանակյա թարգմանություն։

Մասնակցության համար պարտադիր պետք է նախապես՝ մինչև հունիսի 18-ը ներառյալ գրանցվել՝ անցնելով հետևյալ հղմամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print