Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հունիսի 14-ին, 17-ին և 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 16-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև հունիսի 16-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում հունիսի 14-ին և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 16-18-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print