Լոռիում երկաթուղու հետ կապված աշխատանքները լավ տեմպով են առաջ գնում. նախարար

Երկաթուղու հետ կապված աշխատանքները բավական լավ տեմպով են գնում, և հնարավոր է ավելի վաղ սկսենք շահագործել, քան մտածում էինք:

«Լոռիում երկաթուղու հետ կապված աշխատանքները բավական լավ տեմպով են գնում: Հնարավոր է՝ ավելի վաղ կարողանանք սկսել շահագործել, քան մտածում էինք: Հունիսի 5-ից երկաթուղին աշխատում էր մինչև Այրում կայարան, բայց առաջիկա օրերին արդեն նոր հնարավորություններ կբացվեն, որպեսզի ամբողջությամբ օգտագործենք, իհարկե, որոշ սահմանափակումներով»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով փլուզված կամուրջների վերականգնմանը՝ Սանոսյանը նշեց, որ այս հարցով աշխատում են տարբեր երկրների գործընկերների հետ․ «Ունենք գործուղված գործընկերներ, որոնք հիմա դիտարկում են որոշ կամուրջներ, նաև տեղում առկա հնարավորություններն ենք դիտարկում, մեզ համար հատկապես չափազանց կարևոր է Ախթալայում գտնել տարբերակ, որ բեռնատարները նույնպես անցնեն: Ժամանակավոր կամուրջը հիմա մարդատար ու միջին ծանրության մեքենաների համար է ծառայում: Երեկ որոշակի քննարկում ենք ունեցել, թե ինչպես անենք, որ բոլոր տեսակի մեքենաներն անցնեն, որ հանքավայրի հետ կապված աշխատանքներն ամբողջությամբ բնականոն հունի մեջ մտնեն»:

ՏԿԵ նախարարը տեղեկացրեց, որ Հոբարձի կամրջի հետ կապված ժամանակավոր լուծում են գտել և հունիսի 15-ից աշխատանքներն այս ուղղությամբ կմեկնարկեն: Բացի այդ, հունիսի 14-ին Խաշթառակի կամրջի հետ կապված քննարկում է տեղի ունեցել, կրկին կտրվի ժամանակավոր լուծում:

«Աղետի գոտում գազամատակարարումը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը մոտ 98-99 տոկսով վերականգնված է, որոշ տեղերում միացված չէ՝ կապված տեխնիկական կամ անվտանգային հարցերի հետ։

Առաջիկա օրերին կլուծվեն նաև ոռոգման հետ կապված հարցերը»,-ասաց նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print