ԱԽ քարտուղարը Շվեյցարիայում կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնության Նիդվալդեն կանտոն, որտեղ կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարը նաև կմեկնի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ նախատեսված են աշխատանքային հանդիպումներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print