ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Հունիսի 17-ից 19-ը Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի կառավարման եւ ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերման։

Նա կմասնակցի ժողովրդավարության հարցերով տեղական կառավարման մարմինների հայ-ամերիկյան ֆորումին եւ կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

«Այս այցը արտացոլում է հայ ժողովրդի հետ երկկողմ կապերի ամրապնդումը շարունակելու մեր մտադրությունը», – նշել են Պետդեպարտամենտում։

Վերման կգլխավորի դաշնային եւ տեղական պաշտոնյաների պատվիրակությունը, որոնք ներկայացնում են Կալիֆոռնիան, Կանզասը, Միչիգանը, Մոնտանան եւ Փենսիլվանիան:

Նրան կուղեկցեն քաղաքային եւ պետական դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Խաչիկյանը եւ Առեւտրի եւ բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print