«Ուկրաինական զորքերը պետք է դուրս բերվեն Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ողջ տարածքից, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից․ այդ դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի բանակցությունների»․ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպմանը։
«Ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Դոնեցկի, Լուգանսկի ժողովրդական հանրապետություններից, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններից, և ես ուշադրություն եմ հրավիրում սրա վրա․ հենց որ Կիևը հայտարարի, որ պատրաստ է դրան և կսկսի զորքերի իրական դուրսբերումն այդ շրջաններից, ինչպես նաև պաշտոնապես կտեղեկացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու մասին, մեր կողմից անմիջապես, նույն րոպեին հրաման կհետևի կրակը դադարեցնելու և բանակցություններ սկսելու մասին»,- նշել է Պուտինը։