Գործադիրի որոշմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցներ կհատկացվեն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման նպատակով:
Միջոցառմամբ յուրաքանչյուր երեխայի խնամքը դայակի կամ հաստատության միջոցով կազմակերպելու համար շահառուին ամսական կտրվածքով վճարվում է գումար՝ ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված ամսական վարձատրության չափով, բայց ոչ ավելի, քան 104 000 դրամը։
Առաջարկվում է միջոցառման իրականացման համար հատկացնել 32,336.72 հազար դրամ՝ միջոցառման շրջանակում ևս 50 շահառուի աջակցություն տրամադրելու նպատակով։ Արդյունքում՝ աջակցություն կտրամադրվի ընդհանուր 100 շահառուի: