Ավտովթար Սյունիքում

Հոկտեմբերի 26-ին ժամը 01։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Վրեժ Սարգսյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գորիս ավտոճանապարհի 226 կմ հատվածում բախվել է դիմացից համընթաց երթևեկող Սունիքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Թաթուլ Արզումանյանի վարած Կամազ 53212 մակնիշի ավտոմեքենայի հետնամասին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Նիվայի ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ, 38-ամյա Վ. Մ-ն և 41-ամյա Վ. Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննիչ Թամազյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print