«Հերոսների ժամանակը» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ, «հատուկ ռազմական գործողության գոտում գրեթե 700 հազար ռուս զինվորական կա»։
Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Խարկովի ուղղությամբ զարգացումներին, որն այժմ ամենաթեժ կետերից է: Նրա խոսքով՝ ռուսական կողմը ստիպված է հետ մղել առաջնագիծը՝ նվազեցնելու Բելգորոդի և այլ բնակավայրերին սպառնալիքները:
Միաժամանակ Պուտինն ընդունել է, որ ավելի հեռահար զինատեսակներով հնարավոր կլինի թիրախավորել ռուսական տարածքները: