Փաշինյանը Ադրբեջանին առաջարկում է ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ․
«Վերջին օրերին մենք տեսնում ենք՝ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն է տարածում ՀՀ կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ։ Մեր Պաշտպանության նախարարությունը հերքում է այդ տեղեկությունները։ Էստեղ երկու տարբերակ կարող է լինել՝ մի դեպքում, երբ իրոք կա հրադարի ռեժիմի խախտում, մյուս դեպքում՝ այդ տեղեկատվությամբ փորձ է արվում էսկալացիայի ֆոն ստեղծել»,- նշել է վարչապետը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող «հրադադարի խախտման» մասին հաղորդագրություններին։
Ըստ Փաշինյանի՝ ստեղծված իրադրությունը հասցեագրման կարիք ունի։ Նա «ճշմարտությունը» ոչ միայն միակողմանի, այլ նաև միջազգային հանրության համար պարզելու համար առաջարկում է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ Ադրբեջանի հետ։
Փաշինյանի խոսքով՝ պայմանավորվածության դեպքում մեխանիզմը դժվար չէ գործարկել։
Ավելին` տեսանյութում