Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի դիմումների ընդունումը

Հունիսի 15-ից մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը: Հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները:

Դիմումներն ընդունվում են հետևյալ հղմամբ

Ծրագրի առաջին փուլում կարող են ընդգրկվել՝

  • 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները,
  • զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները,
  • ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։
Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print