Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո, հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
«Մարզպետարանն աջակցում է տեխնիկայով։
Հիշեցնենք, որ Շուռնուխում տեղացած ուժեղ սելավի հետևանքով փակվել էր դեպի գյուղ տանող նորակառույց ճանապարհը: Ստեղծված իրավիճակը լուծելու նպատակով` այժմ ճանապարհին ընթանում են ինտենսիվ մաքրման աշխատանքներ:
Սյունիքի մարզպետարանի կողմից անհրաժեշտ տեխնիկա է տրամադրվել` մաքրման գործընթացն արագ իրականացնելու համար:
Նախնական կանխատեսումներով մաքրման աշխատանքները կավարտվեն վաղը և ճանապարհը կրկին բաց կլինի երթևեկության համար»։