Կապանում կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի նիստ

Հունիսի 15-ին Կապան քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ գրասենյակից հայտնում են, որ նիստին մասնակցել են Կուսակցության Սյունիքի մարզի տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, համայնքապետեր, պատգամավորներ և Կուսակցության վարչության անդամներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print