Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, հենապատերի վերանորոգման աշխատանքներ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, բետոնե հարթակների, գետի հենապատերի վերականգնման և վերանորոգման, մայթերի վերակառուցման աշխատանքներ: Այդ մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Սուբվենցիոն ծրագրի արժեքը 295.2 մլն դրամ է, որից 174 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը»,- Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետը:

Նշենք, որ հունիսի 15-ին Կապանում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստը, որը վարել էր վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print