🎦Բեռնատար գնացքը հարվածել է մարդատարին․ կան զոհեր ու վիրավորներ

Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում մարդատար ու բեռնատար գնացքներ են բախվել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է նահանգի գլխավոր նախարար Մամատա Բաներջին։

Միջադեպի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում, սակայն ըստ ndtv.com-ի՝ ողբերգական վթարի հետևանքով զոհվել է մարդատար գնացքի հինգ ուղևոր, առնվազն 25 մարդ վնասվածքներ է ստացել։

Բաներջիի հաղորդմամբ՝ բժիշկներն ու փրկարարական թիմերն արդեն դեպքի վայրում են։ Նախնական տեղեկություններով՝ բեռնատար գնացքը բախվել է Kanchenjunga Express մարդատար գնացքին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print