ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի, Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուի, Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա Հաչիգյանի և ԱՄՆ քաղաքային ու նահանգային մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

