ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցը Սյունիքի մարզ շարունակում է:
Վարչապետը հետևել է Տաթև-Աղվանի միջպետական նշանակության 19,5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Ծրագրի արժեքը 3,375 մլրդ դրամ է։ Միջոցները տրամադրել է Կառավարությունը:
Սյունիքում, և առհասարակ Հայաստանի ողջ տարածքում իրականացվող լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքները հնարավորություն են տալիս այսօր արդեն խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման եւ դրանից ակնկալվող արդյունքների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։