Նեթանյահուն ցրել է ռազմական կաբինետը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է «ՀԱՄԱՍ» խմբավորման հարձակվելուց հետո ստեղծված ռազմական կաբինետը լուծարելու մասին, հայտնում է The Times of Israel-ը:

Որոշումն ընդունվել է նախարար Բենի Գանցի հրաժարականից հետո: Նրան հետևել են Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Գադի Այզենկոտը և Կնեսետի պատգամավոր Խիլի Թրոպերը:

Հունիսի 8-ին Գանցը կոչ է արել Նեթանյահուին ներկայացնել հստակ ծրագիր Գազայի հատվածի վերաբերյալ: Պատասխան չստանալով՝ նախարարը հայտարարել է հրաժարականի մասին: Իր հայտարարության մեջ Գանցը հասկացրել է, որ պաշտպանում է ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկած խաղաղության ծրագիրը՝ ասելով, որ պատանդների վերադարձը «վեր է դասում պաշտոնը պահպանելուց»։ Նա նաև կոչ է արել վարչապետին արտահերթ ընտրություն անցկացնել։

Բենիամին Նեթանյահուն, արձագանքելով Գանցի հրաժարականին, հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի պատերազմը «մինչև հաղթանակ և բոլոր նպատակների իրականացում», այդ թվում՝ պատանդների ազատ արձակումն ու ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print