Սկսվել է ընտրովի բերքահավաքը

Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

Հովտային շրջաններում աշնանացան ցորենը դեռ գտնվել է կաթնային հասունացման, նախալեռնային շրջաններում այն ծաղկել է, լեռնային շրջաններում հասկակալել, տեղ-տեղ ծաղկել է, գարնանացան գարին գտնվել է ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման փուլում։

Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների հասունացումը, սկսվել է ընտրովի բերքահավաքը։
Առաջացել է խաղողի վազի ողկույզները, բանաջարանոցային մշակաբույսերի ծաղկումն ավարտվել է, ձևավորվել է ձմերուկը։
Նախալեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճը, տեղ-տեղ սկսվել է կորիզավորների հասունացումը։

Նախալեռնային շրջաններում կարտոֆիլի ծաղկումը ավարտվել է, եգիպտացորենի մոտ սկսվել է հուրանակալումը։
Լեռնային շրջաններում շարունակվել է հնդավորների պտուղների աճը և կարտոֆիլի կողային ընձյուղների առաջացումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print