Պուտինը հունիսին կայցելի Հյուսիսային Կորեա և Վիետնամ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 18-19-ը բարեկամական պետական ​​այցով կմեկնի Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետություն, այնուհետև՝ Վիետնամ։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ԿԺԴՀ Պետական ​​գործերի նախագահ Կիմ Չեն Ընի հրավերով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի հունիսի 18-19-ը բարեկամական պետական ​​այցով կմեկնի Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետություն», – ասված է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Այնուհետև՝ հունիսի 19-20-ը Պուտինը պետական ​​այցով կմեկնի Վիետնամ։

«Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի հրավերով 2024 թվականի հունիսի 19-20-ը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը պետական ​​այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական ​​Հանրապետություն», – հաղորդել է Կրեմլը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print