Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանգստյան օրերին Սյունիքի մարզում էր` ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերով իրականացվող միջպետական ճանապարհաշինությանը և ոչ միայն: Իսկ Շուռնուխում էլ նրա մասնակցությամբ նորակառույց 13 տները վիճակահանությամբ հանձնվեցին բնակիչներին: Կապանում Փաշինյանը այցելեց սահմանամերձ Հանդ, Ծավ, Շիկահող, Սրաշեն ու Ճակատեն գյուղեր, որտեղ խոսեց սպասվելիք սահմանազատումից, լսեց բնակիչների բարձրաձայնած խնդիրները: Այցի մանրամասները` տեսանյութում:
