Գերատեսչությունում նշել են, որ այդ փաստաթուղթը մշակվել էր դեռ 2008 թվականին, և միայն 2022 թվականին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին դրա վերջնական խմբագրման և բարձրագույն մակարդակով ստորագրման մասին։
ԱՊՀ անդամ երկրները պայմանավորվել են միմյանց հանձնել փախուստի դիմած կոռուպցիոներներին։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան` հղում անելով կոռուպցիայի հակազդման հարցերով Ղազախստանի պետական գործակալության մամուլի ծառայությանը։
Կոռուպցիայի հակազդմանն ուղղված Համագործակցության անդամ երկրների փոխգործակցության մասին համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Աստանայում 2022 թվականի հոկտեմբերի 14-ին կայացած ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։
Հաղորդագրությունում նշվում է, որ համաձայնագրի հետ ստեղծվելու և կիրառվելու են տեղեկատվական համակարգեր կոռուպցիայի հակազդման ոլորտում, այդ ոլորտում ռազմավարություն, մշակվելու են ծրագրեր և համագործակցության պլաններ, իրականացվելու է հակակոռուպցիոն մոնիթորինգի արդյունքների փոխանակում, կադրերի վերապատրաստում։