Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական Զարգացման գործակալության կողմից, հայտարարում է բաց մրցույթ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։
Թիրախային խմբերն են՝
Լեռնային Ղարաբաղի բնակիչները, որոնք բռնի տեղահանվել են Հայաստան և բնակվում են երկրի գյուղական բնակավայրերում և համայնքներում:
Թիրախային տարածքներն են՝
Հայաստանի բոլոր գյուղական բնակավայրերն ու համայնքները, ներառյալ փոքր քաղաքները:
Ինչպե՞ս դիմել
Քայլ 1
Ծանոթացի՛ր մրցույթի պայմաններին այստեղ:
Քայլ 2
Ներբեռնի՛ր և լրացրու՛ հայտադիմումը:
Քայլ 3
Ուղարկի՛ր բոլոր լրացված փաստաթղթերը հետևյալ տարբերակներից մեկով՝
1․ էլ. նամակ GAIA-Grants@ada.gv.at հասցեին, կամ
2․ Փոստային առաքմամբ կամ առձեռն հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք. Երևան 0010, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1 փողոց, 6-րդ հարկ:
Մրցույթը բաց կլինի մինչև անհրաժեշտ քանակի շահառուների ընտրությունը: Վերջնաժամկետը կհայտարարվի մրցույթի փակման օրվանից 10 աշխատանքային օր առաջ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 93 144 635; +374 93 144 518 հեռախոսահամարներով։