Կլիմայական տատանումների հետևանքով այս տարվա հունիսը և՛ տեղումնառատ է, և՛ շատ շոգ։ Արևահարությունը, թունավորումը դարձել են տարեշրջանին բնորոշ հիվանդություններ։ Մասնագետները խորհուրդ են տալիս ժամը 11-ից մինչև 17.00-ը զերծ մնալ արևի ուղիղ ճառագայթներից։
