Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Արջուն Էրիգաիսին դարձել է Ստեփան Ավագյանին նվիրված 17 կարգի շրջանային մրցաշարի հաղթող: Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Էրիգաիսին ներկայումս աշխարհի 4-րդ շախմատիստն է և առաջինը Հնդկաստանում։
Ներկայացնում ենք մրցաշարի եզրափակիչ աղյուսակը.
1-ին՝ Արջուն Էրիգաիսի՝ 6.5 միավոր
2-րդ՝ Սևյան Սամուել՝ 5 միավոր
3-րդ՝ Տաբատաբայ Ամին՝ 5 միավոր
4-րդ՝ Դյակ Բոգդան-Դանիել՝ 5 միավոր
5-րդ՝ Հովհաննիսյան Ռոբերտ՝ 4.5 միավոր
6-րդ՝ Մարտիրոսյան Հայկ՝ 4.5 միավոր
7-րդ՝ Պետրոսյան Մանուէլ՝ 4 միավոր
8-րդ՝ Սարգսյան Շանթ՝ 4 միավոր
9-րդ՝ Բլյուբաում Մաթիաս՝ 3.5 միավոր
10-րդ՝ Մուրզին Վոլոդար՝ 3 միավոր
Մրցաշարի փակման արարողությանը ներկա էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը, մրցաշարի կազմակերպիչ Սմբատ Լպուտյանը և Ավագյան ընտանիքի անդամները։