Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք, գրանցվել է 19 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 18-19-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 44, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 8-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, անձնական ունեցվածքի գողության և ինքնավնասման՝ 5-ական, հոգեկան ներգործության՝ 4, խուլիգանության՝ 3, վստահված գույքը հափշտակելու ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2-ական, պետական ունեցվածքի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, զենք-զինամթերքի առգրավման, դրամանենգության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, կանխամտածված սնանկության, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, պետական սահմանն ապօրինի հատելու, ինքնիրավչության, ազատությունից ապօրինի զրկելու և սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print