Եվրո-2024-ին խմբային փուլի առաջին տուրից հետո ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է 4 լավագույն գոլերը, որոնցից կընտրվի լավագույնը։ Քվեարկությունն անցկացվում է ՈՒԵՖԱ-ի կայքում։
Հավակնորդներն են Թուրքիայի հավաքականի խաղացողներ Մերտ Մյուլդուրն ու Արդա Գյուլերը, ռումինացի Նիկոլաե Ստանչուն եւ իտալացի Նիկոլո Բարելան։