Փարիզը սադրում է զինված դիմակայության հերթական արար Հարավային Կովկասում․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի կողմից Ֆրանսիայից Ceasar համակարգերի գնմանն ու հայ-ֆրանսիական ռազմական փոխգործակցությանը։

Ռուս պաշտոնյայի խոսքով Փարիզը սադրում է զինված դիմակայության հերթական արար Հարավային Կովկասում։

«Տարբեր կերպ է դա անում, և սա ևս մեկ քայլ է։ Ֆրանսիայի ղեկավարությունը առաջնորդվում է ոչ թե Հայաստանի շահերով, այլ ձգտում է օգտագործել եղած հակասությունները՝ որպես իր սեփական շահերը կյանքի կոչելու գործիք։ Այս դեպքում Ֆրանսիան նաև ՆԱՏՕ-ի իդեոլոգիայի տարածողն է», – նշել է Զախարովան։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print