Ռուսաստանը և ԿԺԴՀ-ն ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր

Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ընը Փհենյանում բանակցություններից հետո ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր, հայտնում է РИА Новости-ն։

Ռուսաստանի նախագահը փաստաթուղթն անվանել է հիմնարար և նշել, որ այն երկար տարիներ կլինի Մոսկվայի և Փհենյանի հարաբերությունների հիմքում:

Պուտինի և Կիմ Չեն Ընի բանակցությունները պատվիրակությունների մասնակցությամբ տևել են մոտ մեկուկես ժամ, դեմ առ դեմ ձևաչափով՝ մոտ երկու ժամ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print