Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչությունը հայտնել է, որ Դարդանելի նեղուցով նավերի տարանցումը ժամանակավորապես սահմանափակվել է անտառային հրդեհի պատճառով, ինչի արդյունքում գրանցվել է տեսանելիության կտրուկ նվազում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Գելիբոլու թերակղզում Աքբաշ գյուղի մոտակայքում բռնկվել է անտառային մեծ զանգված։ Ժամանակավորապես դադարեցվել է Դարդանելի նեղուցով նավերի փոխադրումը հյուսիսից հարավ: Հարավից հյուսիս տարանցման սահմանափակումներ չկան», – ասված է Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչության մամուլի հաղորդագրությունում: