Վաղը ՀԱՊԿ արտահերթ նիստ կանցկացվի

Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա ՀԱՊԿ արտահերթ նիստ. կքննարկվի Երևանին տրամադրվող օգնության հարցը: Այս մասին հաղորդում է ՀԱՊԿ-ը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կքննարկվի Հայաստան գործուղված կազմակերպության առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ։

Նախատեսվում է քննարկել նաև  ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումներ:

Հավելենք, որ ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես կմասնակցի ՀԱՊԿ արտահերթ նիստին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print