Ոստիկանության Նաիրիի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16-ին հարևանների միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, որի ընթացքում էլ 35-ամյա երիտասարդը բահով հարվածել է 69-ամյա հարևանի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 69-ամյա տղամարդը իր հողամասում որսորդական հրացանից օդ է կրակել, ինչի պատճառով էլ հարևանների միջև վիճաբանություն է սկսվել, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց, իսկ 35-ամյա երիտասարդը բահով խփել է 69-ամյա հարևանի գլխին:
69-ամյա տղամարդուն պատկանող «ՏՕԶ» տիպի որսորդական ողորկափող հրազենը առգրավվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին: