Հաստատման դեպքում այդ քայլը կդիտարկենք ոչ բարեկամական․Զախարովան Զատուլինի և Սիմոնյանի՝ ՀՀ մուտք գործելու արգելքի մասին

Զախարովա

Ըստ Զախարովայի հաստատման դեպքում այդ քայլը կդիտարկեն որպես ոչ բարեկամական և դաշնակցային հարաբերություններին անհամապատասխան քայլ։

ՌԴ-ն դիվանագիտական ուղիներով դիմել է Երևանին` Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի Հայաստան մուտք գործելու արգելքը հաստատելու և պարզաբանելու համար։

Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ անդրադառնալով պատճառին՝ Զախարովան ընդգծել է, որ այդ հարցով պետք է դիմել համապատասխան երկրին։

«Մենք նմանատիպ հայտարարությունները կամ հաղորդագրություններն ընդունել ենք տարակուսանքով։ Դիվանագիտական ուղիներով անհապաղ դիմել ենք այդ հարցի վերաբերյալ հաստատման և պարզաբանումների համար։ Հաստատման դեպքում այդ քայլը կդիտարկենք որպես ոչ բարեկամական և դաշնակցային հարաբերություններին անհամապատասխան քայլ։ Արձագանքը կհետևի պաշտոնական հաստատումը ստանալուց հետո: Նրանք (Զատուլինը և Սիմոնյանը) մշտապես կողմ են արտահայտվում դաշնակցային կապերի ամրապնդմանը։ Նրանք հասարակական գործիչներ են։ Չէի ցանկանա, որ այսօր արհեստական առիթներ ստեղծվեն, երբ Արևմուտքը փորձում է սեպ խրել մեր և մեր դաշնակիցների միջև»,– ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Զատուլինը հոկտեմբերի 28-ին պետք է Հայաստան գար` մասնակցելու իր հիմնադրած «Լազարևյան ակումբի» նիստին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print