Նետաձգության տղամարդկանց Հայաստանի թիմը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է Փարիզիի Օլիմպիական խաղերի վերջին վարկանիշային մրցաշարին եւ չի կարողացել նվաճել օլիմպիական ուղեգիր։
Թիմային պայքարում Հայաստանի եռյակը գրավել է 37-րդ տեղը, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը։
Անհատական պայքարում Համլետ Պողոսյանը զբաղեցրել է 33-րդ, Վասիլ Շահնազարյանը և Անդրեյ Հովհաննիսյանը՝ 57-րդ տեղը:
Անհատական պայքարում Փարիզի Խաղերի ուղեգիր ստացել են առաջին ութ լավագույնները, թիմայինում՝ առաջատար հինգ թիմերը։