Ո՞րն է Թուրքիային ու Ադրբեջանին ավելի շատ զսպող գործոն՝ 40 եվրոպացի դիտո՞րդը, թե՞ Իրանը․ «Փաստ»

trmzk.ru-ն «Իրանի ռազմադիվանագիտական գործունեության արդյունքները» վերնագրով հոդվածում գրում է, որ անցնող շաբաթը հիշվել է Իրանի աննախադեպ ռազմական, քաղաքական և դիվանագիտական ակտիվությամբ, և կարևոր է ամփոփել դրանց հիմնական արդյունքները:

1. Կապանում հյուպատոսության բացում Թեհրանը կարողացավ արագացնել այդ դիվանագիտական ներկայացուցչության բացման գործընթացը։ Դրա հիմնական նպատակներն են իրենց համար կենսականորեն կարևոր տարածքում ներկայություն ձեռք բերելը, Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ իրավիճակին հետևելու հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև նշված երկու պետությունների կողմից ագրեսիայի դեպքում օպերատիվ արձագանքելու պայմանների ստեղծումը։

2. Անվտանգության հայեցակարգի առաջարկ Ինչպես Կապանում հայտարարել է Իրանի արտգործնախարարը, «Իրանն իր անվտանգությունն է համարում Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը»։ Այսինքն, Թեհրանը հաստատել է «հավասար ու անբաժան անվտանգության» սկզբունքը։

3. Ժամանակակից զենքի վաճառք Իրանական արտադրության զենքերի (կամ դրանց նմանակների) ակտիվ կիրառումը ուկրաինական ռազմադաշտում, բնականաբար, մեծացնում է ուշադրությունը իրանական ռազմարդյունաբերական համալիրի նկատմամբ: Իրանական ԱԹՍ-ներ ձեռք բերելու հայտ է ներկայացրել 22 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ Այնուամենայնիվ, Հայաստանը նշված չէր սկզբնական հայտարարության մեջ:

Իսկ Արաքսի վրայով իրանական զորքերի ցուցադրական անցումն ու արդեն Թուրքիայի հետ սահմանին զորավարժությունները դարձան շաբաթվա վերջին գեղեցիկ ակորդը։ Հիմա, այդ ամենից հետո ինքներդ պատասխանեք հարցին՝ ո՞րն է Թուրքիային ու Ադրբեջանին ավելի շատ զսպող գործոն՝ 40 եվրոպացի դիտո՞րդը, թե՞ Իրանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print