Հայաստանի հավաքականը 96-րդն է․ ՖԻՖԱ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։

Հայաստանի հավաքականը 96-րդ տեղում է։ Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը նահանջել է մեկ աստիճան։

Լավագույն տասնյակում են Արգենտինան, Ֆրանսիան, Բելգիան, Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան, Նիդերլանդները, Իսպանիան, Խորվաթիան եւ Իտալիան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print