Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 զինծառայողի մարմին։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Հավելյալ տեղեկությունները Թորոսյանը չհայտնեց` նշելով, որ դրանք պարզ կլինեն մարմինների փորձաքննությունից հետո միայն։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Ադրբեջանը Հայաստանին հանձնել է 6 հայ զինծառայողի դի սեպտեմբերի 23–ին։