Խոշոր հրդեհ Սյունիքում

Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհվազ գյուղի խաչմերուկում կցորդիչով բեռնատար ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել Մեղրիի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատց 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները:

Հրշեջները մարել են բեռնատարում առաջացած հրդեհը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print