«Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի համար» բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը հաստատվեց։ 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ «Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության» գործիքի շրջանակներում. հայկական կողմի համաֆինանսավորում չի նախատեսվում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է (հատուկ նպատակներ).
1. Սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարում՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջնահերթ (այդ թվում՝ սննդի) կարիքներ ունեցող փախստականներին աջակցելուն:
2. Միջնաժամկետ սոցիալ-տնտեսական կայունության ապահովում, այդ թվում՝ փախստականների էլեկտրաէներգիայի ծախսերը հոգալու և նրանց կացարաններով ապահովելու միջոցով:
3. Փախստականների երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրում՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և խոցելի խմբերին։