Հինգ խմբում ներառված փրկարարական ծառայողներին կտրվի դրամական օգնություն. նախագիծ․ «Փաստ»

Արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2014 թ.-ի սեպտեմբերի 25-ի N 1119-ն որոշման մեջ:

Նախագծով նախատեսվում է որոշման գործողությունը տարածել 2021 թ.-ի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, որի արդյունքում թվով 5 խմբում ներառված փրկարարական ծառայողներին կտրվի դրամական օգնություն։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու, ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու, առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու, հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման դեպքում ծառայությունից արձակվելիս՝ Փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություն տրամադրելու օրենքով սահմանված իրավակարգավորումները տարածել Փրկարար ծառայության պաշտոնների բոլոր խմբերի վրա։ ՓԾ ծառայողներին դրամական օգնություն կտրամադրվի ԱԻՆ միջոցների հաշվին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print