Իսրայելը և ԱՄՆ-ն քննարկում են Գազայի համար հատուկ ուժեր ստեղծելու գաղափարը

ԱՄՆ-ը, Իսրայելը և մի շարք արաբական երկրներ քննարկում են ՄԱԿ-ի հովանու ներքո հատուկ նշանակության ջոկատներ ստեղծելու գաղափարը, որոնք կտեղակայվեն Գազայի հատվածում՝ անկլավից իսրայելական բանակի դուրս գալուց հետո` հաղորդել են իսրայելական լրատվամիջոցները։

Ենթադրվում է, որ այդ ուժերը կձևավորեն արաբական երկրները, և դրանք Գազայում կմնան սահմանափակ ժամանակ։

Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ նման ուժեր ստեղծելու հնարավորությունը անցած շաբաթ Բահրեյնում քննարկել են Իսրայելի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի զինված ուժերի ներկայացուցիչները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print